Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան բնակչությանը հավաստիացրել է, որ իշխանությունները չեն ծրագրում հայտարարել լրիվ «լոքդաուն»: Ըստ նրա, դրանք ասեկոսեներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

«Մենք արդեն տեսնում ենք վերջին նպատակային սահմանափակումների արդյունքները: Ամենակարևորը, մեր առողջապահական համակարգը զգում և դիմակայում է այն մարտահրավերներին, որոնց բախվում է այսօր: Ուստի արգելափակման կամ խիստ սահմանափակումների կարիք չկա, հատկապես երթևեկության սահմանափակման հարցում, դրանք կեղծ լուրեր են», – ասել է Գախարիան:

Հիշեցնենք, որ այսօր երկրում կորոնավիրուսի 12 735 ակտիվ դեպք կա, այստեղից 1 001 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, 346-ը` միացված են արհեստական շնչառության ապարատին: