Ախալքալաքի թիվ 2 հանրակրթական դպրոցում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ 2022-2023 ուսումնական տարվա մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանի ողջույնի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց մեդալակիրներին՝ ներկա ուսանողներին իրենց ուսումնական նվաճումների համար և մաղթեց հետագա հաջողություններ համալսարանում։

Մեդալներ են ստացել 11 աշակերտ, որից 10-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե։

medal2

Մեդալակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին, դասղեկին, առաջին ուսուցչին, ծնողներին՝ դժվար պահերին իրենց կողքին լինելու և աջակցելու համար։

medal1

Ընթացիկ ուսումնական տարվա մեդալների հավակնորդները նույնպես երախտիքի խոսքեր ու մաղթանքներ ասեցին մեդալակիրներին։