Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները 2025 թվականին սննդով ապահովելու նպատակով Մանկապարտեզների միավորումը 2024 թվականի դեկտեմբերի սկզբին հայտարարել էր տարբեր մթերքների 7 մրցույթ։ Մրցույթներն արդեն կայացել են, և այժմ ընթանում է փաստաթղթերի պատրաստման և ստուգման գործընթացը։

Ախալքալաքի 12 գյուղական մանկապարտեզների և քաղաքի նոր մանկապարտեզի, որը կբացվի 2025 թվականին քաղաքի հարավային մասում՝ թիվ 5 հանրակրթական դպրոցի (նախկին գիշերօթիկ) հարևանությամբ, համար մթերքներ կգնվեն։ Գնման մեջ չեն մտցված վերանորոգման համար փակված քաղաքի երեք մանկապարտեզի երեխաները, ովքեր չեն հաճախում նախադպրոցական հաստատություններ։ Սակայն այս մանկապարտեզների երեխաները, ովքեր հաճախում են գյուղերի նախադպրոցական հաստատություններ, հաշվի են առնված։ Հաշվի չեն առնված նաև այլընտրանքային մանկապարտեզները, որտեղ սնունդ չեն տալիս։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անաիդա Ասատուրյանի խոսքով, հաջորդ տարի բացվող նոր մանկապարտեզում, իրենք մտադիր են ընդունել մոտ 100 երեխա։

Պարենային մթերքների ձեռքբերման համար հայտարարվել է 7 մրցույթ։

  • Հավի ձվի ձեռքբերման համար տեղական բյուջեից հատկացվել է 30402 լարի, «Կումի» ՍՊԸ-ն մրցույթը հաղթել է 23592 լարիի չափով։
  • Մսի (տավարի և հավի ֆիլե) գնման համար տեղական բյուջեից հատկացվել է 221 386 լարի, մրցույթը շահել է «Կումի» ՍՊԸ-ն՝ 197 402 լարիի չափով։
  • 17 տեսակի հացահատիկայինների և բանջարեղենի ձեռքբերման համար հայտարարվել է մեկ մրցույթ՝ քաղաքապետարանը տեղական բյուջեից հատկացրել է 121952 լարի։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Թինաթին Գորգոձեն՝ 79 845 լարիի չափով։
  • Թեյի, կակաոյի, մակարոնեղենի, ընդհանուր առմամբ, 10 տեսակի մթերքների ձեռքբերման համար քաղաքապետարանը հատկացրել է 105 002 լարի, «Կումի» ՍՊԸ-ն մրցույթը շահել է98 728 լարիով։
  • 7 տեսակի կաթնամթերք ձեռք բերելու, այդ թվում՝ մածուն, կաթնաշոռ, թթվասեր և այլն, քաղաքապետարանը հատկացրել է 239 599 լարի։ Մրցույթը 199635 լարիով շահել է «Կումի» ընկերությունը;
  •   Ալյուր և սպիտակաձավար գնելու համար քաղաքապետարանը հատկացրել է է 11542 լարի, «Սախանցրո Տեխնիկի» ՍՊԸ-ն մրցույթը շահել է 9234 լարիով:
  • Ձկան ձեռքբերման համար հատկացվել է 30 618 լարի, մրցույթը հաղթել է «Կումի» ՍՊԸ-ն՝ 28 350 լարիի չափով։
  • Նշենք, որ 2022, 2023 և 2024 թվականներին Մանկապարտեզների միավորման հայտարարած, երեխաների սննդի գնման մրցույթներում ևս հաղթել է «Կումի» ընկերությունը։ 2019 թվականից մինչև 2024 թվականը տեղական ընկերություններն ու ձեռնարկատերերը, Ախալքալաքի մանկապարտեզների համար, սննդի գնման մրցույթներին չեն մասնակցել։

    Մանկապարտեզների մավորման տնօրեն Անաիդա Ասատուրյանն ասում է, որ չնայած մթերքների գնման բոլոր մրցույթները կայացել են, սակայն բանջարեղենի գնման մրցույթում հաղթած «Կումի» ընկերությունը հրաժարվել է, և պարզ չէ նաև, թե ինչպիսին կլինի ալյուրի ու ձավարի մրցույթի վերջնական արդյունքը։