Դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքում անցկացվեց ամանորյա տոնական միջոցառումներ՝ քաղաքի կենտրոնական զբոսայգում և հարակից տարածքներում։

Դեռ դեկտեմբերի 22-ից Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգուն հարող փողոցների հատվածները փակ էին, բեմ է տեղադրվել, ամանորյա տոնավաճառի համար տաղավարներ են տեղադրվել։

Տաղավարների դիմաց սեղաններ ու նստարաններ էին տեղադրված, իսկ ներսում՝ արդեն դեկտեմբերի 23-ի առավոտյան, սննդի, խմիչքի, ամանորյա նվերների վաճառողներն էին… Տոնական զարդարված տաղավարների շուրջ համախմբվել էին երիտասարդները։

Այս տարի ամանորյա միջոցառումը նախատեսված էր աշխատանքային օր։ Բացմանը ախալքալաքցիները քիչ էին։ Տոնական միջոցառումը բացել են թմբկահարներն ու անիմատորները։

Ինչպես նաև ավանդաբար ելույթ են ունեցել նաև տեղի արտիստներն ու համույթները։ Այնուհետև ելույթ ունեցավ «Ռանինա» քառյակը, «Լեոնի» խումբը և Թբիլիսիից հրավիրված «Գոբլիններ» խումբը։ Ավարտին, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ հրավառություն։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Jnews photo - 1

Հիշեցնենք, որ այս տարի տեղական բյուջեից միայն Ամանորին քաղաքը զարդարելու համար ծախսվել է 72 250 լարի։ Տոնական ծրագիրն ու համերգը կազմակերպվել են կառավարության ծրագրով։