Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին 2025 թվականի մունիցիպալ բյուջեն։ Քաղաքապետարանի ֆինանսներն աճել են մոտ 57%-ով։

Ախալքալաքի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն կազմում է 18 684 400 լարի։ 2025 թվականի համար նախատեսված է 29 360 000 լարի։

Բյուջեն բաշխվել է հետևյալ կերպ.

  • Ավելի քան 6 միլիոն լարի կուղղվի քաղաքապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը:
  • Պահուստային ֆոնդը կազմում է 300,000 լարի:
  • Ավելի քան 400,000 լարի հատկացվել է սպորտի և մշակույթի ոլորտներին:
  • Տնտեսության և ենթակառուցվածքների համար՝ մոտ 14 մլն լարի։
  • Սոցիալական ապահովության համար՝ 1,625,000 լարի:
  • Տեղեկությունների համար՝ 62750 լարի և այլն:
  • Հաստատությունների սուբսիդիաներ՝ 259,700 լարի:

Ախալքալաքի քաղաքապետարանի 13 կազմակերպություն գործում է դոտացիայով։ Նրանք կամ եկամուտ չեն ստեղծում, կամ այնքան եկամտաբեր չեն, որ գործեն առանց սուբսիդավորման։

Մանկապարտեզների միավորումը ստանում է 4 000 000 լարիի չափով սուբսիդիա։
Մարզադպրոց՝ 39600 լարի,
Շախմատի դպրոց՝ 75000 լարի,
Մարզահամալիր՝ 360.000 լարի,
Փակ լողավազան՝ 230.000 լարի,
Գրադարանների միավորմանը հատկացվել է 151700 լարի,
Ակումբների միավորմանը՝ 239,000 լարի,
երաժշտական ​​դպրոց՝ 233.000 լարի,
Գեղարվեստի դպրոց՝ 95600 լարի,
Ազգագրական թանգարան՝ 71200 լարի,
Աշուղական դպրոց՝ 41500,
Ապագայի տուն՝ 91700,
Հանրային առողջության կենտրոն՝ (ԱԱՊ) 272000 լարի։

Յուրաքանչյուր կազմակերպությանը հատկացվող գումարն այս տարի ավելացել է, բացառությամբ փակ լողավազանի։ 2025 թվականին մունիցիպալ կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով։

Այս կազմակերպություններից յուրաքանչյուրի սեփական եկամուտը կազմում է.
Փակ լողավազան՝ 30000 լարի;
Ակումբների միավորում՝ 8000 լարի;
Երաժշտական ​​դպրոց՝ 19560 լարի;
գեղարվեստի դպրոց՝ 3000 լարի;
Ազգագրական թանգարան՝ 550 լարի;
Աշուղական դպրոց 3000՝ լարի։

2025 թվականի բյուջեով միջոցներ են հատկացվել նաև ATV12-ին՝ 45000 լարի, GUARDIAN-ին՝ 9850 լարի, exspressnews-ին՝ 3000 լարի, «Վրաստան» թերթին՝ 4900 լարի։ Այս լրատվամիջոցների ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։