Հասարակություն 28 Ապրիլի, 2021 • Քաղաքապետարանը պատգամավորներին  ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվություն

Այսօր՝ ապրիլի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի ժամանակ, քաղաքապետարանը պատգամավորներին հաշվետվություն ներկայացրեց կատարված ենթակառուցվածքային աշխատանքների մասին և այն մասին, թե մունիցիպալիտետի պահուստային ֆոնդից որքան գումար է ծախսվել և ինչի վրա:

Չորս ամսվա ընթացքում կատարված ենթակառուցվածքային աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը պատգամավորներին ներկայացրեց քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանը:

Մասնավորապես, նա ասաց, որ քաղաքապետարանը իրականացման համար նախատեսել և Սակրեբուլոն հաստատել է 13 ենթակառուցվածքային աշխատանքներ: Այս բոլոր աշխատանքների համար հայտարարվել են տենդերներ՝ ոմանք արդեն կայացել են, ոմանք էլ դեռ փաստաթղթերի ընդունման փուլում են:

13 նախագծերը հետևյալն են.

— Կիրովական գյուղի մարզադաշտը, տենդերն արդեն կայացել է — 15 722 լարի,

— Քաղաքի գերեզմանատան ուղղության գազալցակայանի հարակից ճանապարհի ասֆալտապատում, տենդերը հայտարարված է — 42 920 լարի,

— Ասֆալտապատ և միջգյուղական ճանապարհների վերականգնում — 230 000 լարի,

— Կենտրոնական այգու վերականգնում, պայմանագրի կնքման գործընթացում է — 315 340 լարի,

— Քաղաքը Ջիվանու թաղամասի և նախկին զինվորական ավանի հետ կապող կամուրջը, 2 անգամ տենդերը չի կայացել — 171 610 լարի,

— Ախալքալաքի անասնաշուկայի վերականգնում — 13 135 լարի,

— Մեծ Սամսար գյուղի ոռոգման համակարգ — 10 945 լարի,

— Ալաստան գյուղում 2 ջրամբար — 8460 լարի,

— Քաղաքապետարանի շենքի զուգարանը՝ 5244 լարի,

— Մարզահամալիրի վերականգնում:

Բարձրալեռնային շրջանի հիմնադրամից ասֆալտապատվում են երեք ճանապարհ, Տարածաշրջանային հիմնադրամից շրջանում իրականացվում է 5 նախագիծ:

Պատգամավոր Սամվել Պետրոսյանի մոտ հարց առաջացավ, թե ինչու է մրցույթն անցկացնելուց հետո մունիցիպալիտետը լրացուցիչ միջոցներ հատկացնում նույն աշխատանքի համար:

«Ինչպես ենք հաշվարկում աշխատանքը, որ հետո նորից ֆինանսավորում ենք ավելացնում, եթե մենք ունենք նախագիծը, քանի որ շինարարությունից առաջ մենք պետք է նախագիծ պատրաստենք, ապա ինչու ենք այդ բացթողումները թույլ տալիս, ինչու երկրաբանա-հետախուզական աշխատանքներ չենք կատարում, որ հետո էլ նման հարցեր են առաջանում », — ասաց Սամվել Պետրոսյանը:

Ռաֆիկ Աբաջյանը պատասխանեց, որ բոլոր նախագծերն ընդունվում են «Քրիզոլիտի» (խմբ. փորձագիտական կազմակերպություն Թբիլիսիի) փորձագիտական եզրակացության համաձայն:

Պատգամավոր Գենադի Էլիզբարայնը հարցը վերաբերվում էր Օգնություն գյուղին ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում իրականացվող աշխատանքներին: Նրան հետաքրքրում էր, թե երբ են սկսվելու ոռոգման աշխատանքները:

«Կան աշխատանքներ, որոնք կախված են սեզոնից, դրանք պետք է կատարվեն մինչ սեզոնի սկսվելը, օրինակ` ոռոգման համակարգերը, դրանք պետք է իրականացվեն մինչև սեզոնի մեկնարկը, հետո դրանք արդեն կդառնան անկարևոր », — ասաց Գենադի Էլիզբարյանը:

Ռաֆիկ Աբաջյանը պատասխանեց, որ իրենք դեռ ժամանակ ունեն, կհասցնեն, նրանք սպասում են կառավարության որոշմանը:

Մովսիսյան Համլետն ուներ նկատողություն, որ նախագծերը սակավ արդյունավետ են:

Դրանից հետո Ռաֆիկ Աբաջյանը հայտնեց, որ պահուստային ֆոնդից, այսօրվա դրությամբ, ծախսվել է 27 345 լարի՝ մարտին ջրհեղեղից տուժած Վաչիան, Սուլդա, Բոզալի, Չունչխա գյուղերին օգնելու համար:

Ռաֆիկ Աբաջյանը նաև հայտնեց, որ իրենք արդեն արձագանքել և հաշվարկել են նաև ուժգին քամու հասցրած վնասը Բեժանո, Կաջո, Էխտիլա, Բարալեթ, Ագանա, Տուրցխ, Վարևան, Խանդո, Ափնիա, Խորենիա, Գոման գյուղերին: Ըստ Ռաֆիկ Աբաջյանի, ապրիլի 27-ի դրությամբ իրենք հաշվել են մոտավորապես 1000 քառ / մ վնասված տանիք: Քաղաքապետարանը մարդկանց 1 քառ / մ –ի դիմաց վճարում է 15 լարի: Դեռևս քաղաքապետարանը չի փոխհատուցել այդ վնասը:

Քանի որ քաղաքապետարանը բնական աղետների դեպքում առաջնահերթ փոխհատուցումը վճարում է բնակելի տարածքների վնաս կրած մարդկանց, պատգամավորները առաջարկեցին պարզաբանել, թե քանի տոկոսն է փոխհատուցվելու ոչ բնակելի ֆոնդին, իսկ որքանը՝ բնակելի: Պատգամավորների խոսքով, կան այնպիսիք, որոնց դեպքում վնասվե են գոմերը, նկուղները, ինչը նույնպես բարդացնում է մարդկանց կենցաղը:

Սակրեբուլոն քաղաքապետարանին առաջարկեց այս առաջարկի նախագիծը ներկայացնել քննարկման:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝