Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները չեն աջակցել, պատգամավոր Զաքար Զաքարյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետում, հացի գնի ու քաշի վերահսկողության համար հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Մերժումը հիմնավորում են նրանով, որ նրանք դրա իրավունքը չունեն, ինչպես նաև իմաստ չունի դիմել Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողովին (GNERC), քանի որ այս հանձնաժողովը չի վերահսկում հացի արտադրությունը։

Սակրեբուլոյի պատգամավորները հունվարի 26-ին իրենց աջակցությունը չհայտնեցին, «Լելո» կուսակցության պատգամավոր Զաքար Զաքարյանի, մունիցիպալիտետում հացի արտադրությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու և Վրաստանի էներգետիկայի ու ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողովին (GNERC) դիմելու նախաձեռնությանը։ Նշենք, որ հունվարի 25-ին Սակրեբուլոյում Տերիտորիալ-տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նիստում Զաքար Զաքարյանի նախաձեռնությանը աջակցել է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Ախալքալաքի իշխանությունները ցանկանում են վերահսկել հացի քաշն ու գինը

«Առաջարկեցին դիմել իրավաբանի, քանի որ Վրաստանի Էներգետիկայի և ջրային ռեսուրսները կարգավորող ազգային հանձնաժողովն իրավունք չունի վերահսկելու: Մենք պայմանավորվեցինք հրավիրել բոլոր հացի փռերի ներկայացուցիչներին և խոսել, պարզել, թե ինչու է այնպես ստացվում, որ Վրաստանում մեր մոտ է միայն հացի ամենաբարձր գինը։ Ասպինձայից հացը բերում են այստեղ և վաճառում են 1 լարի 20 թեթրիով: Հավանաբար մենք խմբակցության ու հանձնաժողովի բոլոր նախագահների հետ կքննարկենք, ու հացի փռերի ներկայացուցիչների հետ հանդիպման օրը կնշանակենք: Կզրուցենք, կքննարկենք, տեսնենք, թե ինչ են նրանք ասում»,- ասաց Զաքար Զաքարյանը։