Չնայած Ախալքալաքում գործում է երկու վճարովի ավտոկայանատեղի, սակայն շատ քչերն են դրանիցից օգտվում։ Ավտոկայանատեղիները դատարկ են, իսկ փողոցներն ու մայթերն անանցանելի մեքենաների պատճառով։
Ախալքալաքում գործող երկու ավտոկայանատեղիներից մեկը գտնվում է Մյասնիկյան փողոցում, իսկ երկրորդը՝ Ազատություն փողոցում, որը բոլորովին վերջերս է բացվել։
Ազատություն փողոցում գտնվող ավտոկայանատեղիի սեփականատերը շտապում էր ամանորյա տոներին ընդառաջ բացել ավտոկայանատեղին։ Բանն այն է, որ նախատոնական այս շրջանում Ախալքալաքում ամենաշատն է առաջանում ավտոկայանատեղիի անհրաժեշտություն։ Ազատություն փողոցում գտնվող ավտոկայանատեղին գտնվում է հենց Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի դիմաց։ Իսկ ահա Մյասնիկյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին գործում է արդեն 5 տարի։
Ազատություն փողոցում գտնվող ավտոկայանատեղին աշխատում է առավոտյան 10։00-ից մինչև ժամը 18-00-ն։ Իսկ Մյասնիկյան փողոցի ավտոկայանատեղին աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Երկու ավտոկայանտեղիներն էլ մեկական ելք ու մուտք ունեն։
Գյուղատնտեսական շուկայի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում 1 ժամ կայանելն արժե 3 լարի։ ԻսկՄյասնիկյան փողոցի ավտոկայանտեղում ամբողջ օրը կայանելն արժե 2 լարի։
Մյասնիկյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին
Ազատություն փողոցում գտնվող ավտոկայանատեղին
Ախալքալաքում տարեցտարի ավելանում է մեքենաների քանակը, ինչը քաղաքի երթևեկությունը բարդացնում է հատկապես ձմռանը և նախատոնական շրջանում։
«Մայթերն անանցանելի են դարձել, քանի որ վարորդները կայանում են մայթերին, իսկ հետիոտնը ստիպված փողոցի մեջտեղով է քայլում: Խցանումներց խուսափելու համար պետք է օգտվել ավտոկայանատեղից։ Մեր ժողովուրդը մի փոքր այլ կերպ է մտածում՝ եթե հնարավոր է գումար չվճարել, ապա ինչու վճարել, եթե բոլորն այսպես մտածեն, ուրեմն խցանումներից չենք կարող խուսափել»,- ասաց վարորդներից մեկը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։
Ինչպես երևում է լուսանկարում Մյասնիկյան փողոցում կայանել արգելող ճանապարհային նշանի տակ բազմաթիվ մեքենաներ են կայանած։ Ինչը դժվարացնում է երթևեկությունն այս փողոցով։
Միևնույն ժամանակ Jnews-ի հետ զրույցում, թե Մյասնիկյան, թե Ազատություն փողոցներում գտնվող ավտոկայանատեղիների սեփականատերերը նշում են, որ շատ քիչ վարորդներ են կայանում ավտոկայանատեղիներում։
«Ճիշտ է, կան վարորդներ, որոնք օգտվում են կայանատեղից, սակայն նրանց թիվը մեծ չէ»: