Ջավախքում բիզնեսին և զբաղվածությանն աջակցելու համար, գնաճի պատճառով, անհրաժեշտ է վերանայել բարձրալեռ շրջանների հարկային արտոնությունները: Այս եզրակացությունն արվել է Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների հարթակում՝ շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ քննարկումների ժամանակ։
Հարթակը տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկել է, Ջավախքում, զբաղվածության մակարդակը բարձրացնելու տնտեսության զարգացման հնարավոր ուղիները։ Այդ ուղիներից մեկը բարձրալեռ շրջանների բնակիչների համար, ինչպիսին է Ջավախքը, հարկային արտոնությունները վերանայելն է, ինչպես նաև հարկային խոչընդոտների փոփոխությունը, որը կարող է նպաստել փոքր բիզնեսի զարգացմանը:
Վրաստանի քաղաքացիները՝ բարձրալեռ բնակավայրերի մշտական բնակիչները, հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ազատվում են տարեկան 6000 լարի եկամտահարկից։ Բյուջետային աշխատողները ստանում են 3000 լարի հարկից ազատում, եթե ունեն երեք և ավելի մինչև 18 տարեկան երեխա, իսկ մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողները վճարում են 50% հարկ 3000 լարիի համար: Այս միջոցառումներն ուղղված են բարձրալեռ շրջանների զարգացմանը, սակայն, հաշվի առնելով գնաճը, դրանց նշանակությունը զգալիորեն նվազել է։
Ախալքալաքի LAG հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Խաչատրյանն ասում է, որ բարձրալեռ շրջանների բնակիչների համար այս արտոնությունները գործում են գրեթե 10 տարի, և գնաճի հետ չեն վերանայվել։
«Գրեթե 10 տարի առաջ սահմանված ցուցանիշները մնացել են անփոփոխ, չնայած երկրում գնաճի և գների աճին, որոնք շարունակվում են։ Պետությունը պետք է բարձրացնի մասնավոր հատվածի աշխատողների և բիզնեսի չհարկվող 6000 լարին, ինչպես նաև բարձրացնի շրջանառության առավելագույն գումարի չափը, որից հետո փոքր բիզնեսը դառնում է ԱԱՀ վճարող: Պետք է վերանայել այդ արտոնությունները»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը։
Ֆինանսիստ Հռիփսիմե Օվանօղլյանը նույնպես կարծում է, որ վաղուց էր անհրաժեշտ տարիներ առաջ սահմանված չափանիշները վերանայել, քանի որ դա խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։
«Եթե նախկինում անձը ստանում էր 1000 լարի աշխատավարձ, իսկ չհարկվող 6000-ին հասնում էր 6 ամսվա ընթացքում (որից հետո ամբողջ աշխատավարձը հարկվում է), ապա այժմ աշխատավարձը դարձել է 1500 լարի, և 6000-ին հասնում են չորս ամսում: Աշխատավարձերը բարձրացել են, բայց ապրանքների գները ևս բարձրացել են, գնաճ է տեղի ունեցել։ Ճիշտ է, խանութներում աշխատողները ստանում են 300-500 լարի, սակայն այն բիզնեսները, որոնք արդեն ամուր ոտքի են կանգնած, իրենց աշխատակիցներին վճարում են 1500 լարի, բնականաբար, արտոնությունների չափերը պետք է վերանայվեն, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանից»,- ասում է նա։
Հռիփսիմե Օվանօղլյանը կարծում է, որ ԱԱՀ վճարմանն անցնելու շեմը չափազանց ցածր է: Երբ փոքր և միջին բիզնեսի շրջանառությունը կազմում է տարեկան մինչև 100.000 լարի, նրանք ազատվում են ԱԱՀ-ից, իսկ եթե շրջանառությունը գերազանցում է այս գումարը, ապա սուբյեկտը դառնում է ԱԱՀ վճարող։
Արդյունքում, ԱԱՀ վճարող չդառնալու համար, շատերը ստեղծված իրավիճակից ելք են փնտրում։ Փոքր և միջին բիզնեսի ղեկավարները փորձում են պահպանել նշաձողը և արդյունքում իրենց աշխատակիցներին ցածր աշխատավարձ են տալիս կամ այն տրամադրում ծրարով:
Ֆինանսիստը կարծում է, որ բիզնեսը զարգացնելու համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի այն ստիպված չլինի շրջանցման ուղիներ գտնել։
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։