Վրաստանում վերջին մեկ տարվա ընթացքում 16,2%-ով նվազել է այն վարկառուների թիվը, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը։ Սակայն, չնայած դրան, վարկառուների 9,4%-ը դեռ պարտքերի տակ է։ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ «սև ցուցակում» ընդգրկված է 183 075 մարդ։ Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 218 633 վարկառու ունեցել է ժամկետանց պարտք։

Ըստ «Կրդեիտինֆո»-ի՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց վարկ ունեն 183.075 վարկառուներ, իսկ ժամկետանց պայմանագրերի թիվը 356.480 է: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա խոսքը 2 193 385 106 լարիի ժամկետանց վարկերի մասին է։ Նշենք, որ «սև ցուցակում» վարկառուների թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում գնալով նվազում է։

Նշենք, որ «սև ցուցակում» վարկառուների թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում գնալով նվազում է։ Մասնավորապես, 2024 թվականի հոկտեմբերի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի ժամանակով ժամկետանցում է ունեցել 184 510 վարկառու. սեպտեմբերին՝ 185242 վարկառու, իսկ օգոստոսին՝ 187 585:

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ, Վրաստանում 1,936,666 մարդ ունի ֆինանսական հատվածի 49,477,744,079 լարի ընդհանուր գումարի չափով պարտքեր։

Հարկ է նշել, որ վարկառուների 81,6%-ը բանկային հատվածից է, այսինքն՝ սեպտեմբերի դրությամբ 45,083 մլրդ լարիի բանկային վարկ է վերցրել 1,580,869 վարկառու։ Բանկի վարկառուների 5,6%-ի` 86288 հոգու վարկերը ժամկետանց են:

Բացի այդ, կան նաև ԱՎԾ-ի կողմից կարգավորվող այլ ֆինանսական հաստատությունների (միկրոֆինանսային, վարկային կազմակերպությունների) ևս 758 998 վարկատու, իսկ տրամադրված վարկերի ծավալը կազմում է 3,830 մլրդ լարի։ Այդ ֆինանսական հաստատությունների 111 179 վարկառու ունի ժամկետանց պարտք։

Եվս 21 հազար 145 մարդ 574,4 մլն լարիի չափով վարկ է ստացել լիզինգային, շինարարական և այլ ընկերություններից։ Այստեղ 5902 վարկառուի վարկերը 30 օրից մինչև 3 տարի ժամանակով ժամկետանց է։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ակտիվ վարկառուների թիվը կազմում է 1 936 666 մարդ։