Հունիսի 27-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Այցի շրջանակներում նախատեսված են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվեն երկկողմ համագործակցության օրակարգում ընդգրկված կարևոր և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Հանդիպումից հետո կտրվեն մամուլի հայտարարություններ։
Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի ԱՀ նախագահ Հեյդար Ալիևի հուշահամալիրին։