Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, դեկտեմբերի 1-ից բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են անարգել երթևեկել հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերով։
«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով»,- ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: