Դեկտեմբերի 17-ին, Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ 2022-2023 ուս․ տարվա գերազանց առաջադիմությամբ ավարտած աշակերտների պարգևատրումը հավաստագրերով և ոսկե մեդալնելով։

2022-23 ուս․ տարում Ախալքալաքի թիվ 4 դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտել են 4 աշակերտներ։ Այս տարի, առաջին անգամ, ուսման բարձր առաջադիմության համար, մեդալների և պատվոգրերի պարգևատրումը տեղի ունեցավ հանդիսավոր կերպով։ Միջոցառմանը ներկա էին ուսուցչական կոլեկտիվը, աշակերտերը, ծնողները և իհարկե իրենք՝ մեդալակիրները։

dahlij

Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկան մեդալակիրների դասղեկները, ուսուցիչներն ու աշակերտները։ Աշակերտները մի քանի հարց էին պատրաստել, արդեն «փորձառու» ուսանողներին։ Նրանք կիսվեցին իրենց փորձով, անցած ճանապարհի դժվարություններով, ինչպես նաև, իրենց շնորհակալակական խոսքը հայտնեցին դպրոցին ու մանկավարժական կոլեկտիվին, և  աշակերտներին հորդորեցին, որպեսզի լավ սովորեն և պայքարեն իրենց նպատակներին հասնելու համար։

pargevatrum

Ոսկե մեդալներով պարգևատրվեցին՝ Ելենա Գրիգորյանը, Տաթևիկ Սահարյանը, Անահիտ Յորդանյանը և Անահիտ Սանդաձեն։

2023-24 ուս․ տարում դպրոցն ունի 11 ոսկե մեդալակիր։ Իսկ այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման մեծ տարբերությունը, դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանն ասում  է․

«Քանի որ, հաշվարկում են 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի առաջադիմությունը, երևի թե չորսի պատճառը հենց կորոնան էր, երբ դասերն օնլայն էին և ուսուցիչ-աշակերտ շփումը սահմանափակ էր, այսինքն դժվարությունները շատ էին։ Այդ պատճառով էլ մեդալակիրների քանակը համեմատաբար քիչ էր»։

Ոսկե մեդալակիրներից երեքն իրենց ուսումը շարունակում են Երևանի, իսկ մեկը՝ Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։