Դեկտեմբերի 12-ից մինչև 14-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում և բարձրավանդակներում՝ տեղ-տեղ ձյան առատ տեղումներ և բուք, քամի արևմտյան կողմից, ծովում՝ 4-5 ուժգնությամբ փոթորիկ։ Դեկտեմբերի 14-ին ցածրադիր վայրերում և հարթավայրերում նույնպես սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, բարձրադիր և լեռնային վայրերերում սողանքների և սելավային գործընթացների առաջացման և ուժեղացման, ինչպես նաև երկրի բարձրալեռ շրջաններում ձնահոսքերի ձևավորմանը։

Առատ ձյան, ձնահյուսի վտանգի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր են երթևեկության սահմանափակումներ։