Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթեւեկությունը։
8Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև ավտոմեքենաների երթևեկությունը։ Բացի այդ, ուժեղ քամու և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի (Փոստա) և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնապաշտպան թունելներով»,- նշվում է տեղեկատվության մեջ: