Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Վրաստանի ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել, հայտնում է Ճանապարհային վարչությունը։
Բքի և մերկասառույցի պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա (Փարավանի լեռնանցք) ներպետական ճանապարհի 94-110 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։ Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։