Տարիներ շարունակ Չունչխա և Պտենա գյուղերի բնակիչները բողոքում էին ճանապարհների անբարեկարգ վիճակից, ասելով, որ գյուղից հեռանալու պատճառներից մեկը նաև դա է։ Արդեն մեկ ամիս է սկսվել է Չունչխա-Պտենա գյուղերի ճանապարհների բետոնավորման աշխատանքները։

Ինչպես տեղեկացանք «Ջավախավտոգզա» ընկերության աշխատակիցներից, Չունչխա գյուղում աշխատանքներն գրեթե ավարտին են մոտեցել և այն կշարունակվի դեպի Պտենա գյուղ։

Չունչխա գյուղում քաղաքապետարանի ներկայացուցիչ Գիորգի Զազաձեի խոսքով, կատարված աշխատանքներից գոհ են, ուրախ են, որ վերջապես քաղաքն իրենց էլ մոտիկացավ։ Չունչխայից շատերն են հասնում քաղաք աշխատելու համար, հեշտացել է ճանապարհը, ավելի կարճ ժամանակահատվածում հասնում են աշխատավայր։

«Ընթանում է բետոնե ճանապարհի վերանորոգման աշխատանքները, նախատեսված է 1743 մետր։ Հիմա կատարվում են մայթերի կառուցման աշխատանքները։ Հիմա Չունչխան ավարտեն են։ Ընդհանրապես նախագիծը նախատեսված է երկու տարվա համար 2023-2024 թվականներին, հաջորդ տարի պետք է ավարտվի, միանա Դիլիսկա գյուղին», – ասում է Չունչխայում քաղաքապետարանի նեկայացուցիչ Գիորգի Զազաձեն։

Նշենք, որ այս ճանապարհի վերանորոգման համար ամբողջական գումարը կազմում է 1 051 420 լարի։ Ծրագիրը բազմամյա է և մեկնարկել է այս տարի։ Առաջին փուլում կծախսվի 436 000 լարի, որից 414 200 լարին տարածաշրջանային հիմնադրամից, իսկ 21 800 լարին՝ տեղական բյուջեից։ Ծրագիրը կշարունակվի 2024 թվականին, երկրորդ փուլում կծախսվի 615 420 լարի։