Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի №1 դպրոցում կատարվեց հիմնանորոգում: Դպրոցում դասընթացները վերսկսվեցին, սակայն նոր զուգարանների կառուցումը ավարտված չի, չի լուծված մարզադահլիճի և դասարանների պակասի հարցը:

«Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դպրոցների բարեկարգման ծրագրով, Գանձա գյուղի №1 դպրոցում անցկացվեց ջեռուցման համակարգ, փոխվեց դռները, պատուհանները, տանիքը, հատակը և ներկվեց պատերը: Բացի այդ դպրոցը ստացավ նոր կահույք և լաբորատորիայի համար սարքավորումներ:

2016-2017 թ. ուսումնական տարվա սկզբից ուսուցման պրոցեսը անցկացվում է գյուղի №2 դպրոցում: Փետրվարի 16-ից Գանձա գյուղի №1 դպրոցն արդեն սկսել է իր աշխատանքը, սակայն մինչ օրս անավարտ է նոր զուգարանի շենքը, նոր ջրատարի գիծը, որը նախատեսվում է ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Ըստ դպրոցի տնօրեն Վոլոդյա Կյուրեղյանի, այն աշխատանքները, որոնք արդեն ավարտված են, որակով են արված:

Դպրոցում կա միայն 6 դասասենյակ, որտեղ սովորում է 151 աշակերտ՝ երկու հերթափոխով: Բարեկարգման ծրագրի մեջ ներառված չէ լրացուցիչ դասասենյակների շինարարությունը: Դպրոցը չունի նաև մարզադահլիճ, որի պատճառով սպորտային ուսուցման ժամերը անցկացվում են դասասենյակում և հաճախ չեն ծառայում իրենց հիմնական նշանակությանը:

dproc

shkola ninocminda

ninocminda dproc

dproc shinararutyun

Բորիս Ղարսլյան