Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության նոր կազմը։ Նոր կազմն անվանել է Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։
Կառավարության կազմում երեք փոփոխություն է եղել: Դրանք վերաբերվում են Արտաքին գործերի, Արդարադատության, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություններին։ Նոր կառավարության կազմում չեն լինի Իլիա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան։
Ըստ այդմ՝ Իրակլի Կոբախիձեի առաջարկած կառավարության կազմը հետևյալն է.
Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Մակա Բոճորիշվիլի,
Վրաստանի արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի,
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝Դավիթ Սոնղուլաշվիլի,
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի,
Վրաստանի պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանի,
Վրաստանի ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի,
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդր Ծուլաձե,
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխեիլ Սարջվելաձե,
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի,
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե: