Այսօրվանից «Քաղաքացիներ» կուսակցության անդամները միանում են խորհրդարանական գործունեությանը: Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին ներկա կգտնվեն 10-րդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստին:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կուսակցության մամլո ծառայությունից, պատգամավորները խորհրդարան են ներկայացել առավոտվանից:
Հիշեցնենք, «Քաղաքացիները» իշխանության հետ բանակցությունների արդյունքում խորհրդարան մտնելու որոշում են կայացրել հունվարի 29-ին:
Կուսակցության ներկայացուցիչները «Վրացական երազանքի» հետ կնքել են ընտրական օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու հետ կապված հուշագիր: