Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2021 թվականի պետական բյուջեի փոփոխությունները: Համապատասխան նախագիծը, որը արտահերթ նիստում ներկայացրել էր Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, ընդունվել է միաձայն:

2021 թվականի պետական բյուջեում կատարված փոփոխությունների համաձայն` ՀՆԱ-ն 3.4%-ից դառնում է 7.7%: Դեֆիցիտը 7.6%-ից նվազում է 6.9%: Պետական պարտքը կրճատվում է՝ հասնելով 54,6%-ի:

Բյուջեի եկամուտներն աճում են 1 մլրդ 175 մլն-ով: Կառավարությունը վճարներն ավելացնում է 1 մլրդ 114 մլն լարիով: Այս տարի պետական բյուջեից ծախսվելու է գրեթե 19,5 միլիարդ լարի:

Ինչպես պարզաբանել է Գիորգի Կակաուրիձեն, ԱՄՀ-ն հաստատել է տնտեսական աճի մեկ այլ կանխատեսում` 7,7%:

«Լավատեսական սցենարի զարգացման դեպքում մենք ամբողջությամբ դիմելու ենք հավելյալ ռեսուրսների՝ դեֆիցիտը կրճատելու համար: Հուսով ենք, որ դեֆիցիտի առումով հնարավոր կլինի հասնել մինչև 6,5%», – հայտարարել է Գիորգի Կակաուրիձեն:

Շտկված բյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության և տնտեսության արտադրական հատվածի խթանման ուղղությամբ, ինչպես նաև Առողջապահության նախարարության համավարակի հետ կապված ծախսերը:

Հաշվի առնելով համավարակը, Առողջապահության նախարարության ծախսերին ավելացվել է 446 մլն և, ընդհանուր առմամբ, դրանք կկազմեն 846 մլն լարի: Պատվաստման համար նախատեսվում է մոտավորապես ավելի քան 150 միլիոն լարի, ինչը, ըստ կառավարության տեղեկության՝ ամբողջությամբ ընդգրկում է բնակչության 60%-ը: