Շուտով Վրաստանում հնարավոր է ավտոմեքենայի հետևի նստատեղին նստող ուղևորի համար ամրագոտի կապելը պարտադիր դառնա: Այս մասին օրինանախագիծն առաջարկել է քաղաքացիերից մեկը։
Օրինանախագիծը, որը «ճանապարհային անվտանգության կանոնների խստացում» է նշանակում, քաղաքացի Դավիթ Մեբաղիշվիլին խորհրդարանում մի քանի օր առաջ է առաջադրել։
Նա այդ առաջարկը կատարել է այն դեպքից հետո, երբ ընկերոջ ավտոմեքենայի մեջ մահացել է 11-ամյա երեխան: Ըստ նրա, եթե մեքենայի հետևում նույնպես ամրագոտի կապեն, ապա դժբախտ պատահարների ժամանակ ավելի շատ պաշտպանված կլինեն, իսկ առանց ամրագոտու՝ ապրելու հնարավորությունը 50% է։
Ըստ Մեբաղիշվիլի օրինանախագծի՝ ընդհանրապես եթե մարդը մեքենայի մեջ է, կապ չունի հետևն է նստած, թե դիմացը, պետք է ամրագոտի կապի։ Նրա առաջարկությունը վերաբերում է միայն թեթև մարդատար ավտոմեքնաներին։
Բյուրոն հարցի քննարկումը հանձնարարել է քննարկել իրավաբանական հարցերի հանձնաժողովին։ Օրինանախագիծի վերաբերյալ խորհրդարանում կարծիքները տարբեր են։
Իրավաբանական հարցերի հանձնաժողովի անդամները որոշում կընդունեն միայն փաստարկները լսելուց հետո, որը կունենա շատ հստակ հիմնավորում:
Պատգամավորներից մի քանիսն էլ գտնում են, որ այս օրենքը պետք է ընդունվեր դեռ այն ժամանակ, երբ ամրագոտի կապելը պարտադիր դարձավ մեքենայի դիմացը նստող ուղևորի համար: