Բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը Ախալքալաքից Վրաստանի ազգային թիմում բռնցքամարտի «Ա» շարքի միջազգային մրցաշարում զբաղեցրել է մրցանակային հորիզոնական:
Վրաստանի ազգային հավաքականը Բռնցքամարտի «Ա» շարքի միջազգային մրցաշարում հունգարական քաղաք Դեբրեցենում նվաճեց երեք մեդալ: Մրցաշարի հաղթողներից մեկը դարձավ ախալքալաքցի մարզիկը, ով զբաղվում է բռնցքամարտով Մարզահամալիրում, նրա մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:
Արտյուշ Գոմցյանը 56 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ: Մինչ 69 կգ քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Էսկերխան Մադիևը: Նոդար Դարիբաձեն 49 կգ քաշային կարգում նվաճել է երրորդ տեղը: Վերջին երկուսն էլ Թբիլիսիից են:
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Շալվա Դունդուան է, ով աշխատում է այդ պաշտոնում անցյալ տարվա վերջից:
Տեղեկատվությունը Վրաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջից է