Թբիլիսիում կայացած Դավիթ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային առաջնության 3-րդ խաղարկությունից Ախալքալաքի 5 մարզիկներից 3-ը վերադարձել են հաղթանակած:
Ապրիլի 16-20-ը Թբիլիսիում կայացած բռնցքամարտի ստուգատեսից հաղթանակած են վերադարձել՝ Օթար Երանոսյանը, Արշակ Էլիզբարյանը և Արտյոմ Յորդանյանը: Ստուգատեսում Ախալքալաքի 5 բռնցքամարտիկները հանդես էին գալիս վաստակաշատ մարզիչ Ատոմ Էլիզբարյանի գլխավորությամբ:
Առաջին և պատվավոր հորիզոնականը 60 կգ քաշային կարգում նվաճել է Օթար Երանոսյանը:
Երկրորդ և պատվավոր հորիզոնականը 90 կգ քաշային կարգում զբաղեցրել է Արտյոմ Յորդանյանը:
Երրորդ հորիզոնականը 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է Արշակ Էլիզբարյանը:
Թվով 10 քաշային կարգերում ստուգատեսի 40 մեդալները խաղարկում էին՝ Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Չեխիայի ուժեղագույն կաշվե ձեռնոցի 80 վարպետներ, այդ թվում նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ:
Վրաստանի և Ջավախքի ներկայիս ամենատիտղոսակիր բռնցքամարտիկ, 2017 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2015թ Եվրոպայի փոխչեմպիոն, մեծահասակների Վրաստանի քառակի (2014 թ., 2015 թ., 2016 թ. և 2017 թ.) չեմպիոն, երիտասարդների 2011 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 60 կգ քաշային կարգում, 24-ամյա ախալքալաքցի Օթար Երանոսյանը, մեծահասկաների 2018 թ. Վրաստանի փոխչեմպիոններ՝ Ստեփան Շիրինյանը (52 կգ), Արմեն Գրիգորյանը (60 կգ), Արշակ Էլիզբարյանն (75 կգ) և Արտյոմ Յորդանյանը (91 կգ):