«Համաքաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» դիտորդական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը և՛ ընտրություններից առաջ, և՛ դրանից հետո մի քանի հարցազրույց է տվել, այդ թվում՝ Ջավախքի լրատվական կենտրոնին՝ Jnews.ge-ին։ Ստեփանյանի խոսքով, շրջանի դատախազությունը գործ է հարուցել իր տված հարցազրույցների հիման վրա, մասնավորապես՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման գործով։
Առնոլդ Ստեփանյանին զանգահարել են Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունից՝ հրավիրելով հարցաքննության։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցազրույցի մասին է քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում, սակայն հայտնի է, որ քրեական գործ հարուցելու թեման եղել է «Համաքաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան» կուսակցության նախագահ Առնոլդ Ստեփանյանի մի քանի հարցազրույցներում հնչեցրած հայտարարությունները՝ իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ:
«Ասացին, որ սա քրեական գործ է: Այն, որ ես պետք է ներկա լինեմ, պարտադիր է, և ցուցմունք տամ դեռ վկայի կարգավիճակով: Ինչո՞ւ, դեռ չգիտեմ, ես կգնամ կտեսնեմ՝ թե ինչու։ Չնայած երկրորդ անգամ, երբ զանգեցին, այսինքն՝ առաջին զանգի ժամանակ ես խոստացա հետ զանգել՝ ասել օրը, թե երբ եմ գնալու, մեր փաստաբանների հետ խոսելուց հետո: Մեկուկես ժամ հետո զանգեցին ու ասացին, որ իմ ներկայանալն այնտեղ, կամավոր հիմունքներով է։ Ես, սկզբունքորեն, այսպես ասենք, կարող եմ հրաժարվել։ Բայց հարցն այն է, որ այն բողոքները, որ մենք ներկայացրել ենք ընտրական հանձնաժողով, հետո դատարաններ, չեն էլ քննարկվել։ Եվ եթե հնարավորություն լինի դրանք մտցնել դատախազություն, մենք կօգտագործենք այդ հնարավորությունը։ Ավելին, հենց դատախազության զանգի հիման վրա, իհարկե, մենք օգտագործում ենք դա։ Տեսնենք, թե ինչպես կփորձեն շրջել դա, և մեր դեմ կշրջվի՞, թե ոչ, բայց դա ժամանակը ցույց կտա»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։
«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության զեկույցում արձանագրվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների մի քանի դեպք, երբ պետական ծառայողները մասնակցել են իշխող կուսակցությանն աջակցելու հանրահավաքներին և համերգներին։
«Ես զրույցի ընթացքում ասացի, որ մենք ոչ միայն ունենք այս երկու-երեք քեյսը, որի մասին ես խոսել եմ հարցազրույցում, մենք ունենք այս խախտումների հետ կապված մի ամբողջ զեկույց: Դուք կարող եք կարդալ այս զեկույցը, և հետո զանգահարեք, ընտրեք, թե որ գործերն եք էլի ցանկանում վերանայել: Նրանք ասացին՝ չէ, չէ, չէ, զեկույցը պետք չէ, ասացեք խնդրեմ կոնկրետ այս հարցազրույցի մասին»,- ասում է նա։
Առնոլդ Ստեփանյանը վստահ է, որ ցանկացած մեկը պատասխանատվության կենթարկվի օրենքի խախտման համար և կպատժվի: Եվ որ նման գործողությունները նախընտրական շրջանում դիտորդական գործունեություն իրականացնող կազմակերպությանն ու մարդկանց ահաբեկելուն են միտված։
«Մենք չենք մտածում, որ կլինեն այնպիսի հետևանքներ, նման նրան, որ, ասենք, իրականում ինչ-որ մեկը կպատժվի մեր հայտարարությունների հիման վրա: Բայց միանգամայն հնարավոր է, որ դա մեզ ինչ-որ կերպ ներքաշելու փորձ է գործընթացում, որը կարող է տեսականորեն կամ մեզ վախեցնեն, կամ, չգիտեմ, վախեցնեն մեր կազմակերպության անդամներին կամ դիտորդներին։ Կարծում եմ, որ մեր դիտորդները նույնպես բավականին համարձակ մարդիկ են, քանի որ այս դժվարին պահին ընտրություններին դիտորդություն անելը հերոսություն էր։ Մենք դեռ դիտորդություն ենք անելու, թե ինչ են նրանք անելու, քանի որ այս գործերը բոլորը հիմնված են փաստերի վրա։ Եվ մենք, բնականաբար, կհետևենք, թե ինչպես են նրանք հետաքննությունը վարում, որևէ մեկը կպատժվի՞»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։