Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը Բաքվում մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է՝ հունվարին, Վրաստանը նոր նախագահ կընտրի:
«Ամեն ինչ հանգիստ է, կամփոփվեն ընտրությունների արդյունքները, տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի նիստը, որից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը։ Շատ շուտով, հավանաբար՝ հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ, որից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը։ Երկիրը շարունակում է ապրել սովորականի պես»,- ասել է վարչապետը:
Կոբախիձեն նշել է, որ ընդդիմությունը «զբաղված է բաժակում փոթորիկ հրահրելով» եւ գտնվում է «ինքնաոչնչացման ռեժիմում»։