Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը:
«Ես ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով՝ շնորհիվ զբոսաշրջության և ՌԴ-ի հետ առեւտրային հարաբերությունների։ Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը»,- ասել է Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, երկրների միջև երկխոսությունը հաստատվել է Ժնևյան քննարկումների և Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի բանակցությունների շրջանակում։