Համաձայն Զբաղվածության խթանման պետական գործակալության՝ COVID-19 համավարակի ընթացքում 515 495 մարդ պետությունից փոխհատուցում է ստացել:
Օգոստոսի 10-ի տվյալներով, Վրաստանի Առողջապահության նախարարության պորտալում գրանցված են 251 690 ինքնազբաղված անձինք, որոնք հավակնում են փոխհատուցում ստանալ: Նրանցից 171 801-ն արդեն ստացել են միանվագ ֆինանսական օգնություն` 300 լարիի (100 դոլար) չափով: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է 51,5 մլն. լարի (գրեթե 17,2 միլիոն դոլար):
Նաև ամենամսյա 200 լարիանոց (67 դոլար) օգնություն բոլոր նրանց համար, ովքեր աշխատանքը կորցրել են համավարակի պատճառով, փոխանցվել է հետևյալ ծավալով. Մայիսին՝ 72 853 քաղաքացիներին, հունիսին՝ 152 946, հուլիսին՝ 117 895: Փոխանցված ընդհանուր գումարը 68,7 մլն. լարի է (22,9 միլիոն դոլար):
Օգոստոսի 1-ին լրացել է COVID-19-ի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիների համար պետությունից փոխհատուցում ստանալու հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը:
Վերջերս Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ նույնիսկ այն ինքնազբաղված անձինք, որոնք լիովին չեն բավարարել կառավարության որոշման պահանջները՝ ներկայացնելով գրանցման ընթացքում թերի կամ անճշտգրիտ փաստաթղթեր, մինչև սեպտեմբեր բացառության կարգով կստանան 300 լարի միանվագ ֆինանսական աջակցություն: