Երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանի տարածքում՝ Վրաստանի սահմանից 25 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիի ժամանակով 10:42-ին։
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Վրաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում։