Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել նոր գերեզմանատան տարածքի կազմակերպման համար։
Հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել նախկին օդանավակայանի տարածքում նոր գերեզմանատան կառուցման համար։ Ծրագիրը երկամյա է և պետք է ավարտվի 2025 թվականին։ Նոր գերեզմանատան կազմակերպման նախնական գինը 294 803 լարի է։ Աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրի կնքման օրվանից 70 օր է՝ երկու տարի ժամկետով։ 2024թ.-ին՝ պայմանագրի կնքումից հետո 30 օրացուցային օր (մինչև եղանակի վատթարացումը), 2025թ.-ին՝ եղանակի բարելավումից հետո՝ 40 օրացուցային օր:
Գերեզմանատունը կտեղակայվի 10 հեկտար տարածքի վրա։ Մրցույթը կավարտվի նոյեմբերի 4-ին։
Շուրջ 10 հեկտար տվյալ տարածքը գտնվում է քաղաքի հարավային արվարձանում՝ Ախալքալաքի կենտրոնական մայրուղիները Հայաստանի և Թուրքիայի հետ կապող շրջանցիկ ճանապարհի մոտ։
Ախալքալաքի ցանկապատված հին գերեզմանատունը տասնամյակներ շարունակ ամբողջությամբ լցվել է, և աստիճանաբար բնակիչները սկսել են գերեզմանների համար տեղեր զբաղեցնել Տավշան Թափա բլրի ստորոտին գտնվող գերեզմանատան հարակից տարածքում, գերեզմանոցը հորիզոնական ուղղությամբ մի քանի հարյուր մետր տարածվել է մի քանի շերտով: Գերեզմանոցով անցնող ճանապարհը ասֆալտապատվել է։ Այժմ գերեզմանոցը ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ է տարածվել, հիմնականում նոր գերեզմանները փորում են մեկ գծով՝ գերեզմանոցը հորիզոնական ձգելով դեպի հանգստի գոտի։