Միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտները հասել են ռեկորդային նոր մակարդակի:
Այս մասին տեղեկատվությունը տարածում է Զբոսաշրջության պետական վարչությունը։
Գործակալության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային շրջագայություններից (զբոսաշրջությունից) ստացված եկամուտները կազմել են 3,5 մլրդ դոլլար, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածում գերազանցում է +6.5%-ով (210 մլն դոլլար):
«2024 թվականի երրորդ եռամսյակում ճանապարհորդական (զբոսաշրջային) եկամուտները հասել են ռեկորդային եռամսյա մակարդակի՝ 1,6 մլրդ դոլար:
Ընդ որում, 2024 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ավելացել են +8% (116 մլն դոլար)՝ 2023 թվականի տվյալների համեմատ»,- ասված է տեղեկատվության մեջ: