ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին կօգնի տուրիզմի վերականգնման ռազմավարության մշակման հարցում:
USAID-ի տնտեսական անվտանգության գործողությունների ծրագրի շնորհանդեսից հետո, Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարությունը երկրի տնտեսությունն ավելի գրավիչ է դարձրել օտարերկրյա ներդրողների համար:
Հարկ է նշել, որ ծրագիրը համագործակցում է նախարարության բոլոր առաջատար գործակալությունների հետ, բայց, ըստ նախարարի, ծրագրի առաջնահերթ ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է:
Ըստ նրա, ծրագիրը վրացական կողմին օգնում է հետընտրական շրջանում տուրիզմի վերականգնման ռազմավարության մշակման գործընթացում: Բացի այդ, այն աջակցում է տվյալ ոլորտում աշխատող մարդկանց՝ հաղթահարելու համավարակի հետևանքով առաջացած բարդությունները:
Ծրագրի մեկ այլ գործընկերն է հանդիսանում «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը: Մասնավորապես, ծրագիրը մասնակցում է այսպես կոչված «տեղաբաշխման խորհրդատուների» նախագծին:
«Տնտեսական աճի ծրագիրն օգնում է վրացական տնտեսության տարբեր ոլորտներն էլ ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Տեղաբաշխման խորհրդատուների ծրագրի շրջանակներում նրանք կաշխատեն համաշխարհային ընկերությունների հետ, որպեսզի հենց Վրաստանը դառնա նրանց հետագա ներդրումների վայրը», – հայտարարել է նախարարը:
Թուրնավայի խոսքով, տնտեսական անվտանգության ծրագրի շրջանակներում, USAID-ը նաև աջակցում է Պետական գույքի կառավարման գործակալությանը և օգնում է ավելի լավ կառավարել սեփականաշնորհման գործընթացը:
Ինչ վերաբերում է այլ առաջնահերթ ոլորտներին, նախարարը շեշտադրել է ստարտափների օժանդակությունը, որի շրջանակներում վրացի ստարտափները հնարավորություն ունեն ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում իրենց նախագծերը ներկայացնել պոտենցիալ ներդրողներին:
«Ծագիրն օգնում է նաև Վրաստանի օդանավակայանների միավորմանը, որը կառավարվում է Քութաիսիի միջազգային օդանավակայանի կողմից: Մեր նպատակն է այս օդանավակայանը դարձնել կենտրոն և Արեւմտյան Վրաստանում զբոսաշրջիկների ներգրավման համար հավաքակենտրոն, որտեղից զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ Արևմտյան Վրաստանի տեսարժան վայրերին, և այս ամենը կկատարվի ամերիկյան կառավարության և ամերիկացի ժողովրդի օգնությամբ» , – հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը: