Թեթրոբիում շարունակվում է զբոսաշրջային նոր ենթակառուցվածքի կառուցումը, որը կկապի մի քանի զբոսաշրջային երթուղիներ։ Ծրագրի իրականացումը պետք է ավարտվի այս տարի, սակայն այժմ շինարարությանը խանգարում են բավականին բարդ պայմանները՝ ձյունը և մառախուղը։
Ինչպես Jnews-ին հայտնեցին Ջավախքի Ազգային պարկից, Թեթրոբիում զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում է, արդեն կառուցվել են զբոսաշրջային երթուղիները, սակայն կլիմայական պայմանները բարդացնում են աշխատանքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։
Գերմանիան Վրաստանին տրամադրել է 16 000 250 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ գերմանական զարգացման պետական KFW բանկի միջոցով՝ պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման համար։ Դրամաշնորհը նախատեսված է առաջիկա վեց տարիների համար։ Գերմանիայի կողմից հատկացված միջոցները կնպաստեն արգելոցների վարչակազմերի աշխատանքի բարելավմանը և անձնակազմի հմտությունների բարելավմանը, ինչպես նաև կզարգացնեն էկոտուրիզմը։ Գերմանական բանկի կողմից ֆինանսավորվող նախագիծը կոչվում է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում՝ Վրաստան»:
Այս ծրագրի շրջանակներում Ջավախքի ազգային պարկի Թեթրոբիի արգելոցում կստեղծվեն զբոսաշրջային ենթակառուցվածքներ։
Այս վայրը համարվում է արգելոց, քանի որ այս տարածքում աճում է հազվագյուտ, թավշյա ծաղիկ, որը հանդիպում է աշխարհի միայն չորս վայրերում: Ծաղիկը կոչվում է «Ջավախքի Փամփարուլա», հենց դրա հետ էլ կապված է արգելոցի անունը` «Թեթրոբի» (սպիտակ վայր)` պայմանավորված այն հանգամանքով, որ Փամփարուլան սպիտակ է: Արգելոցի տարածքը 3000 հեկտար է: Սա լեռնային Ջավախքում թթվածնով գերհարուստ վայրն է:em>
Թեթրոբիում զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարությունը մեկնարկել է այս ամառ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 3 քոթեջ և դրանց հարակից ենթակառուցվածքները։ Այնուհետ արահետները կմիացվեն այլ զբոսաշրջային ուղիների, կստեղծվի մի ամբողջ համակարգ։ Աղբյուրների մոտ կտեղակայվի 3 քոթեջ, կլինի ախոռի, թամբի, ձի հեձնելու հնարավորություն, կլինի խարույկ վառելու հատուկ տեղ, որտեղ հնարավոր կլինի խարույկը վառել ապահով, որպեսզի հրդեհներ չլինեն և այլն։