Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին անդրադառննալով վրաստանյան հետընտրական զարգացումներին, հիշեցրել է, որ Եվրամիության ղեկավարները դադարեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը։

«Վրացական կառավարության գործողությունների պատճառով Եվրամիության ղեկավարները կասեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը: Այն կմնա կասեցված, քանի դեռ Վրաստանը կշարունակի հեռու մնալ Եվրամիությունից, մեր արժեքներից և սկզբունքներից», — ասել է Հերչինսկին:

Ըստ դեսպանի` լուրջ խախտումներ են արձանագրվել հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ․

«Դրանք խախտումներ են, որ չեն համապատասխանում Եվրամիության թեկնածու անդամի կողմից ակնկալվող չափանիշներին։ Միջազգային դիտորդները ընտրությունները ազատ և արդար չեն համարել, ուստի հետաքննություն պետք է անցկացվի»։