2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 5-ը Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում 9 504 բնակարան են գնել։
Գործարքների հիմնական մասը բաժին է ընկնում 2022 թվականին:
Վերջին մեկուկես տարում Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի 20 հազար 691 քաղաքացի։ Այս մասին նշվում է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից խորհրդարանի պատգամավոր Ռոման Գոցիրիձեին տրմադրված տեղեկությունում:
Մասնավորապես 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում որպես Ռուսաստանի Դաշնության 5000 քաղաքացու սեփականության իրավունք է գրանցվել 6 135 բնակելի բնակարանի նկատմամբ։
2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է Ռուսաստանի Դաշնության 2 780 քաղաքացու սեփականության իրավունք 3 369 բնակելի բնակարանի նկատմամբ։