Երկրում այլևս համակարգային սահմանափակումներ չեն լինի, պետք է կրել շնչադիմակ և պահպանել հիմնական կանոնները։
«Պետության ռեսուրսը, ինչպես բիզնեսի, այնպես էլ առանձին քաղաքացիների աջակցության տեսանկյունից բավականին սահմանափակ է, մենք բոլորս դա լավ ենք հասկանում։ Հետևաբար, նպատակայնությունը կլինի շատ կարևոր երկրորդ ալիքի ընթացքում` ինչպես բիզնեսի, այնպես էլ սոցիալական աջակցության փաթեթի մշակման գործում», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ բիզնես-սեկտորում գործող միությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Վարչապետն ընդգծել է այն փաստը, որ բիզնեսի նպատակային աջակցության համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվելու հյուրընկալությանը՝ որպես առավել տուժած ոլորտներից մեկը:
Գիորգի Գախարիան խոսել է վարակին հարմարվելու և դրա կառավարման փուլում պետական ռազմավարության մասին, որը ենթադրում է կետային սահմանափակումներ և նշել, որ համակարգված «արգելափակում» չի նախատեսվում:
«Երբ մենք ասում ենք, որ համակարգային սահմանափակումներ նախատեսված չեն, և կլինեն կետային միջոցառումներ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ դրա գինը պարզ է. Մենք պետք է կրենք շնչադիմակ և պահենք հիմնական կանոնները՝ լինի դա խանութ, ռեստորան, հյուրանոց, շուկա, տրանսպորտ, ձեռնարկություն և այլն: Սա ամենամեծ բանն է, որ կարող ես անել: Դրանից այն կողմ ոչ ոք ոչինչ չի խնդրում, բայց այստեղ փոխզիջում չի լինի», – հայտարարել է վարչապետը:
Գիորգի Գախարիան խոսել է նաև 2019 թվականին և 2020 թվականի սկզբին երկրի տնտեսության դրական դինամիկայի մասին և հայտարարել, որ չնայած ճգնաժամային ժամանակահատվածին, որոշ ոլորտներում վերականգնման դրական միտում է նկատվում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը հետճգնաժամային վերականգնման առումով ունի լավագույն դիրքերը և կոչ է արել գործարարներին պատրաստվել նոր ներդրումների ներգրավմանը և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, որում նրանք կունենան պետության հատուկ աջակցությունը:
«2019 թվականը լավագույններից մեկն էր էկոնոմիկայի մեջ: Մենք շատ լավ սկսեցինք 2020 թվականը, բայց հետո եղավ այն, ինչ եղավ: Հետևաբար, վերականգնման գործընթացն արդեն սկսվել է զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներից այն կողմ՝ արտահանման աճի լավ միտումներով: Ընդհանուր առմամբ, համեմատական վերլուծության միջոցով մենք ունենք հետճգնաժամային վերականգնման լավագույն դիրքերից մեկը, չնայած որ մարտահրավերները շատ կլինեն: Ոչ ոք չգիտի, և չնայած որ անցել է 8 ամիս, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկրորդ ալիքի խորությունը: Բիզնեսի, ինչպես նաև անհատ քաղաքացիների աջակցման պետական ռեսուրսը բավականին սահմանափակ է, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ, հետևաբար, նպատակայնությունը չափազանց կարևոր կլինի», – նշել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի հանդիպումը բիզնեսի ոլորտում գործող ասոցիացիաների ղեկավարների, այդ թվում՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, տեղի է ունեցել կառավարության վարչությունում, որին մասնակցել են բիզնեսի շուրջ 25 ներկայացուցիչներ: