«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը հավատարմագրել է 21 դիտորդների, որոնք գտնվում էին Ջավախքում և Թբիլիսիում: Վրաստանում 2024թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանից ժամանած դիտորդին տեղամասերից մեկում ֆիզիկական վիրավորանք են հասցրել, իսկ երեք տեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել աշխատել, հաղորդում է դիտորդների համակարգող Դանիել Իոաննեսյանը։

«22/4 տեղամասում (խմբ. Մառնեուլիում) մեր դիտորդի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, երբ նա փորձել է նկարահանել տեղամասում տիրող իրավիճակը, առաքելությունը ստիպված է եղել դադարեցնել դիտորդությունը»,- հայտարարել է Իոաննիսյանը։

Ըստ առաքելության՝ նրանք մի քանի եզրակացություններ են արել. «Մենք ստիպված ենք արձանագրել, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով, որոնք խաթարում են վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, առաքելության դիտարկումների համաձայն, մինչև քվեարկության օրը և հոկտեմբերի 26-ը «առաքելությունը ստացել է բազմաթիվ հավաստի տեղեկություններ ընտրողների կաշառքի, նրանց կամարտահայտության վրա վարչական ճնշումների, ինչպես նաև քվեարկությունը վերահսկելու համար ընտրողների ID-քարտերի օգտագործման մասին։

Առաքելությունը եզրակացրել է, որ «Վրացական երազանք» կուսակցության և ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների գործողություններն միտված են քվեարկության գաղտնիության նկատմամբ վստահության նվազեցմանը։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, քվեախցիկների ձևն ու տեղադրման վայրը, քվեարկության վայրերում տեսախցիկների տեղադրումը, ինչպես նաև հսկողության մեթոդների մասին կեղծ տեղեկությունների տարածումը։

Առաքելությունը տեղեկատվություն է ստացել ուրիշի նույնականացման քարտերի ներկայացմամբ անձանց կողմից քվեարկության մասին:

Նրանք փաստագրել են, որ ընտրողների մակնշման գործընթացն անտեսվել է նույնիսկ դիտորդների ներկայությամբ:

Նաև դիտարկվող ընտրատեղամասերի ավելի քան 22%-ի դիտորդները նկատել են իշխանամետ «մարդկանց խմբեր, որոնք բաղկացած են ոչ թե ընտրողների հերթերից, այլ քաղաքական ուժերի համակիրներից»։ Այդ մարդիկ զբաղվել են քարոզչությամբ, ընտրողներին ուղեկցելով ընտրատեղամասեր և բացակա ընտրողների նույնականացմամբ։

Դիտորդները նկատել են նաև, որ որոշ ընտրատեղամասերում ընտրողները տեղամաս գնալուց առաջ մոտեցել են «Վրացական երազանք»-ի ներկայացուցչին, ով նշումներ է արել իր ցուցակում։