Ինչպե՞ս և ինչպիսի միջավայրում անցկացվեցին Հայաստանի ԱԺ ընտրությունները, ինչպիսի խախտումներ, տարօրինակություններ, առանձնահատկություններ ունեին այս ընտրությունները, այս և շատ այլ հարցերի շուրջ Jnews.ge-ն զրուցել է «Քաղաքացիական շարժում-բազմազգ Վրաստան»-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
– Դժվար ընտրություններ էին: Իհարկե, առաջին հայացքից, կարելի է ասել, որ դրանք ընթացել են խաղաղ մթնոլորտում՝ չնայած տեղի ունեցած որոշ խախտումներին: Չէի ասի, որ խախտումները հաճախակի էին և բազմաթիվ, և այնքան լուրջ, որ կասկածի տակ առնեին ընտրությունների արդյունքները: Չնայած արդյունքը չի տեղավորվում տրամաբանության մեջ: Օրինակ՝ Շուռնուխ գյուղը, որն այսօր խնդրահարույց գյուղերից մեկն է և իրականում գտնվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին, գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի կողմ, և այնտեղ հաղթել է ներկայիս վարչապետը, դե դա տարօրինակ է: Դե, կան այսպիսի տարօրինակություններ, շատ հարցեր կան:
Էլ ի՞նչ «տարօրինակություններ» են եղել:
– Տարօրինակություն բանակի հետ, օրինակ` ինչպես է այն քվեարկել: Զինվորների մեծ մասը քվեարկել է Փաշինյանի օգտին: Բանակում տրամադրությունը երկիմաստ է, ուստի տարօրինակ է, որ մեծամասնությունը գերագույն գլխավոր հրամանատարի օգտին է քվեարկել այն պայմաններում, երբ ռազմական պարտություն է տեղի ունեցել: Հաղորդագրությունները շատ են:
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրությունների ընթացքում:
– Ամենից շատ խոսում են վարչական ռեսուրսի օգտագործման մասին: Իմանալով Նիկոլին, և իմանալով թիմի շատ անդամների, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ նրանք օգտագործել են վարչական ռեսուրս: Ես սա ասում եմ անձնական մակարդակով: Չնայած ես ասում եմ, որ հարցերը շատ-շատ են: Օրինակ. Շուռնուխի հետ, որոշ փորձեր են եղել քրեական հետապնդումներ հարուցել հենց այն նախընտրական շրջանում գործող թեկնածուների դեմ: Եղել են մի քանի քեյսեր, ինչը նույնպես շատ տարօրինակ է:
Ընդդիմության կողմից խախտումներ եղե՞լ են:
– Ընդդիմությանն ընդդիմանալը երկպառակություն է, եկեք այսպես ասենք: Այո, իհարկե «հարուստ» ընդդիմության կողմից եղել են ձայներ գնելու փորձեր: Գրեթե բոլոր կողմերից բացահայտ շանտաժ է եղել: Նրանք փորձում էին շանտաժ կիրառել տարբեր մասշտաբներով: Ընդդիմության կողմից, այսպես ասած, ֆինանսական ռեսուրսն ավելի լուրջ էր: Ընտրությունների բուն գործընթացը հասկանալու ռեսուրս կար, թե ինչպես անցկացնել ընտրությունները և ինչպես հաղթել: Կարծում եմ, որ սա նաև որոշակի շահաբաժիններ բերեց նրանց, ովքեր անցան ԱԺ: Կարծում եմ, որ հիմա Հայաստանին հեշտ ժամանակներ չեն սպասվում՝ քաղաքական դիմակայման տեսանկյունից: Ամենակարևորն այն է, որ այս ամենը պետք է լինի խաղաղ գործընթացի շրջանակներում և ԱԺ պատերի մեջ, այլ ոչ թե այլ պետական մարմինների:
«Ոչ հարուստ» ընդդիմությունը շանս ունեցե՞լ է մտնել ԱԺ:
– Այստեղ միակը Հայ ազգային կոնգրեսն է, որը չի անցել, ինչպես ես եմ հասկանում: Սա ոչ հարուստ ընդդիմությունն է, այսպես ասենք: Նրանք չունեն մարդիկ, խոշոր գործարարներ, մարդիկ, ովքեր կարող էին ֆինանսավորել նրանց այնքան մեծ քանակությամբ, որքան ունեն հայկական այլ ընդդիմադիր կուսակցությունները, և այս կուսակցությունից շատերը հեռացան Նիկոլի հետ միասին: Ուղեղների արտահոսքը և ակտիվիստները այնտեղից տեղի ունեցավ: Այս ընդդիմադիր կուսակցությունը, չնայած առաջին նախագահի անձնական վարկանիշին և հեղինակությանը, բավականին թուլացել է, բայց ինչ վերաբերում է մյուս քաղաքական կուսակցություններին, բացի նրանցից, ովքեր անցել են՝ Բարգավաճը ( ԲՀԿ): Կարծում եմ՝ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու շանսեր չուներ:
Ինչու՞ Փաշինյանը այդքան շատ ձայներ ստացավ՝ հաշվի առնելով պատերազմում պարտությունը:
Ես չէի ասի, որ նա ունի աջակցություն, ես կասեի, որ կա նախկիններին չընդունելու ընկալում: Կարծում եմ, որ նրանք իրականում քվեարկել են ոչ թե նրա օգտին, այլ նախկինների դեմ, ինչպես նախորդ անգամ: Եթե մտածել այդ մասին, ընտրությունը սև ու սպիտակ էր: Ես նկատի ունեմ նախկին իշխանություններին, որոնք նոր էին հեռացել և ղարաբաղյան պատերազմում պարտություն կրել, չէի ասի, որ պարտության մեղքը նրա վրա է: Ես ուզում եմ մեջբերել Ալիևի խոսքերը. «Մենք հաղթեցինք նախկինում կառուցված բանակին»: Այս պարագայում սրա մեջ կա ճշմարտության նշույլ: Չնայած, իհարկե, տեղի ունեցածի առյուծի բաժինը նրա անփորձության վրա է: Դժվար է այսպես դառնալ վարչապետ և երկու տարվա ընթացքում մեծանալ:
Ինչու՞ նախկին առաջնորդները առաջադրեցին իրենց թեկնածությունը՝ հաշվի չառնելով այն փաստը, որ ժամանակին տեղի է ունեցել հեղափոխություն, և բնակչությունը մերժել է իրենց:
– Նրանց համար պարզապես հնարավորություն առաջացավ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությաունների պատճառով: Նրանք դեռ բավականին ուժեղ ազդեցություն ունեն Հայաստանում: Արդեն երկար ժամանակ է, ինչ հասարակության տարբեր շերտերում ունեն ուժեղ ցանց, և դա, բնականաբար, չէր կարող արդյունք չտալ, ինչը եւ եղավ: Բացի այդ, Քոչարյանը բանտում էր, նա Պուտինի ընկերն է: Հայաստանում կան մարդիկ, ովքեր մինչ այժմ Պուտինի երկրպագուներն են: Նա ասոցացվում է Պուտինի հետ:
Քրիստինե Մարաբյան