Ախալքալաքի մունիցիպալիտետում խորհրդարանական ընտրություններում հաղթեց “Վրացական երազանք” կուսակցությունը։ Այն հավաքել է ձայների մեծամասնությունը։ Ամենաշատ ձայներ հավաքել է N-27 ընտրատեղամասում՝ Բալխո գյուղում՝ 259 ձայն (97.004%), իսկ ամենաքիչը հավաքել է՝ N-47 ընտրատեղամասում՝ Հոկամ գյուղում՝ 146 ձայն (58,635%)։

“Վրացական երազանք” կուսակցությունը Ախալքալաքի գրեթե բոլոր գյուղերում հավաքել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 80%-ից բարձր։

Ընդիմադիր կուսակցություններից հիմնականում ամենաշատ ձայներ հավաքել են «Միասնություն-ազգային շարժում» և  «Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքական ուժերը։

«Կոալիցիա փոփոխությունների համար» ամենաշատ ձայներ հավաքել է՝ N-42 ընտրատեղամասում՝ Բեժանո գյուղում՝ 57 ձայն (12,179%)։ «Միասնություն-ազգային շարժում»-ն ամենաշատ ձայներ հավաքել է N-36 ընտրատեղամասում՝ Կարծախ գյուղում՝ 112 ձայն (29,787%)։

«Կոալիցիա փոփոխությունների համար» 0 ձայն է հավաքել N6 ընտրատեղամասում՝ Լոմատուրցխ գյուղում, N 54 ընտրատեղամասում՝ Միասնիկյան գյուղում և N 48 ընտրատեղամասում՝ Քարսեպ գյուղում։

Քարսեպ գյուղում ընտրություններին մասնակցող 18 կուսակցություններից քվեարկել են միայն «Երազանքի» և «Կոալիցիա փոփոխությունների համար» օգտին։ «Երազանքի» օգտին քվեարկել է 123 (91,111%), իսկ «Փոփոխությունների համար» կոալիցիայի օգտին քվեարկել է 12 ընտրող (8,889%)։ Այս ընտրատարածքում ոչ մի անվավեր քվեաթերթիկ չի եղել։

Համար 35 ընտրատեղամասում՝ Բուզավեթ գյուղում նույնպես քվեարկել են վերոնշյալ երկու կուսակցությունների օգտին։  «Երազանքը» հավաքել է ձայների մեծամասնությունը՝ 94 ձայն (96,907%), «Կոալիցիա փոփոխությունների համար» հավաքել է  3 ձայն (3,093%)։ Այս ընտրատեղամասում անվավեր է  ճանաչվել 1 քվեաթերթիկ։