Edison Research-ի էքզիթ-փոլի տվյալներով՝ 5 քաղաքական սուբյեկտներ հաղթահարել են 5 տոկոս ընտրական շեմը։

Formula հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ամբողջությամբ անցել են համամասնական ընտրակարգով, բաշխվել են հետևյալ կերպ.

(41) «Վրացական երազանք»՝ 40.9%

(5) «Միասնություն – ազգային շարժում»՝ 16.7%

(4) «Փոփոխությունների համար կոալիցիա»՝ 16,7%

(9) «Ուժեղ Վրաստան»՝ 10,3%

(25) «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8,2%

«Գորբի»-ի կողմից անցկացված և «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով exit poll-երի համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ժամը 18:30-ի դրությամբ 5 տոկոսի շեմը հաղթահարել է 4 կուսակցություն։

Մասնավորապես.

  • «Վրացական երազանքը» ստացել է ձայների 56,1%-ը
  • «Փոփոխությունների կոալիցիան»՝ 12,6%-ը
  • «Միասնական ազգային շարժումը»՝ 11,6%-ը
  • «Ուժեղ Վրաստանը»՝ 7,0%-ը
  • «Գախարիան հանուն Վրաստանին»՝ 4,8%-ը
  • «Գիրչին»՝ 3,0%-ը
  • «Հայրենասերների դաշինքը»՝ 2,2%-ը
  • Մյուսները՝ 2,7%-ը:

«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ սխալման շեմը +- 2,5 տոկոս է։