Քաղաքացիների ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրացուցակում դեռ գրանցված են 683 քաղաքացիներ, որոնք ծնվել են մինչև 1930 թվականը և ներկայումս գրանցված են որպես մահացած: Կազմակերպության տվյալներով, այս քանակը որոշվել է 25 մունիցիպալիտետների ստուգման արդյունքում, հանրապետությունում ընդհանուր 73 մունիցիպալիտետ կա:

Ըստ ընտրական համակարգի փորձագետ Ակակի Կոբալաձեի, իրենք այս տեղեկատվությունը ստացել են պաշտոնական կառույցներից, այդ թվում` Արդարադատության նախարարությունից, մունիցիպալիտետներից և ԿԸՀ-ից:

Ըստ Կոբալաձեի, դա նշանակում է, որ այդ տեղեկատվությունը հայտնի է մունիցիպալիտետնռրի ղեկավարության համար և այդ ցուցակները մշտապես ուղարկվում են ԿԸՀ:

«Այստեղ մենք ունենք 700 հազար ընտրողների տարբերություն, կարելի է ասել, որ սա բավականին մեծ թիվ է», – ասել է նա:

Ըստ Կոբալաձեի, ցուցակների ստուգման վերջնաժամկետը լրանում է սեպտեմբերի 14-ին, իսկ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:

Քաղաքացիական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ-ին և ընտրատարածքներին կոչ է անում այս ընթացքում ստուգել և շտկել ցուցակները, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն իրական իրավիճակին:

Քաղաքացիական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը ԿԸՀ-ից դեռ չեն մեկնաբանել: