Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալքալաք էին ժամանել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները:

Պատգամավորի մեծամասնական թեկնածուի Արսեն Կարապետյանի ուղեկցությամբ, Խաս Բախչա զբոսայգում Դավիթ Բաքրաձեն և Սանդրա Ռուլոֆսը (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը և ք.Զուգդիդում «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական պատգամավորի թեկնածուն) կոչ արեցին հավաքվածներին քվեարկելու հինգ համարի օգտին:

Նախորոք կանգնեցրած ամբիոնից ողջույնի խոսքով հանդես եկավ Դավիթ Բաքրաձեն:

«Ես միշտ փորձել եմ հաճախ այցելել Նինոծմինդա և Ախալքալաք, նույնիսկ այն ժամանակ, երբ կառավարության մեջ էի, խորհրդարանի նախագահն էի, և դրանից հետո ես հաճախ եմ գալիս այստեղ, քանի որ սիրում եմ այս տարածաշրջանը ու հարգում ժողովրդին, ովքեր ապրում են այստեղ: Ապրում են դժվարին պայմաններում, բարդ պայմաններում, բայց դա մեր ժողովուրդն է, մարդիկ, ովքեր միշտ աշխատում են, միշտ կառուցում և ովքեր ներգրավված են այն բանում, որ մեր երկիրը, մեր Վրաստանը ավելի ուժեղ լինի, և առաջ գնա: Այն ժամանակ երբ ես խորհրդարանի նախագահ էի, այնպես էլ այսօր, և ապագայում նույնպես, ուր էլ որ ես լինեմ, Վրաստանի խորհրդարանում ես միշտ կլինեմ ձեր տարածաշրջանի կողմնակից և լոբբիստ, տարածաշրջանի հարգանքից ելնելով, ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով», – իր բացման խոսքում ասաց Դավիթ Բաքրաձեն:

END1

Դավիթ Բաքրաձեն խոսեց ճանապարհների մասին, որոնք վերականգնված են, ուսանողների մասին, որոնց թիվը աճել է Վրաստանի բուհերում: Նա ասաց նաև, որ «ավելին անելու մոտիվացիան» – դա այն բարդ ու դժվարին պայմաններն են, որոնցում ապրում են մարդիկ Ջավախքում: Դավիթ Բաքրաձեն խոսեց տարածաշրջանի զարգացման ծրագրերի, գործազրկության մասին, աշխատատեղերի ստեղծման, սեզոնային աշխատանքների մասին, բիզնեսի և հարկերի վերացման մասին:

«Մեր ծրագրում գլխավորը աշխատատեղեր ստեղծելն է, և մենք խոստանում ենք, որ մեկ տարի անց, Վրաստանում կլինի առնվազն 50 000 աշխատատեղ: Սա նշանակում է, որ կլինեն 50 000 նոր ընտանիքներ, որտեղ կա աշխատավարձ, եկամուտ և որտեղ մարդիկ ավելի լավ են ապրում: Եվ ես կփորձեմ, մեր թիմը կփորձի, որ այս 50 000 աշխատատեղերից բացի, որքան հնարավոր է ավելին ստեղծենք», – ասաց Դավիթ Բաքրաձեն:

END2

Երկրի նախկին առաջին տիկնոջը դիմավորեցին ծաղիկներով: Իր ելույթում Սանդրա Ռուլոֆսը հիշեց, թե ինչպես էր նա եկել հեծանվորների խմբի հետ, ովքեր եկել էին Նիդերլանդներից և Վրաստանից, անվանելով այն մարդկանց, ովքեր ապրում են այստեղ`ջերմ, ձմեռվա 7-ամսյա ցրտի պայմաններում:
«Մենք տեսնում ենք, որ այս 4 տարիների ընթացքում, ոչինչ չի փոխվել: Հիմա լճացում է, ոչինչ առաջ չի գնում, ցավոք: Մենք ցանկանում էինք, որ ամեն ինչ այլ կերպ լիներ: Այստեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ ներկայիս ուղղությունը սխալ է: Որ մենք կարող ենք դա փոխել ժողովրդավարական ընտրությունների միջոցով », – ասաց Սանդրա Ռուլոֆսը:

END3

Արսեն Կարապետյանի ներկայացումը հավաքվածները դիմավորեցին մեծ ոգևորությամբ ու ծափահարություններով: Պաշտոնական հանդիպումից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները շփվեցին ժողովրդի հետ, Վրաստանի նախկին առաջին տիկնոջ հետ լուսանկարվել ցանկացողների երկար հերթ էր գոյացել:

Քրիստինե Մարաբյան