Վրացական «Formula» հեռուստաընկերությունը հրապարակել է «Edison Research»-ի անցկացրած հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները: Սոցիոլոգները ընտրողներին հարցրել են. «Ո՞ւմ կընտրեիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, եթե դրանք անցկացվեին այսօր»: Վարկանիշում առաջատարը երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, «Ազգային շարժումը»՝ երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը՝ երրորդը:

«Վրացական երազանք»՝ 25%,
«Միասնական ազգային շարժում. Ուժը միասնության մեջ է»՝ 19%,
«Հանուն Վրաստանի» (Գիորգի Գախարիա)՝ 10%,
«Ռազմավարություն Աղմաշենեբելի» (Գիորգի Վաշաձե)՝ 3%,
«Լելո»՝ 3%,
«Լեյբորիստական կուսակցություն»՝ 3%,
«Հայրենասերների դաշինք»՝ 2%,
«Գիրչի. Ավելի շատ ազատություն» (Զուրաբ Ջափարիձե)՝ 2%,
«Գիրչի»՝ 2%,
«Էռի» (հայ.՝ «Ազգ») (Լեւան Վասաձե)՝ 2%,
«Եվրոպական Վրաստան» (Գիգա Բոկերիա)՝ 1%,
«Հաղթանակած Վրաստան» (Իրակլի Օքրուաշվիլի)՝ 1%,
«Դրոա» (հայ.՝ «Ժամանակն է») (Էլենե Խոշտարիա)՝ 1%,
«Քաղաքացիներ» (Ալեկո Էլիսաշվիլի)՝ 1%,
«Միացյալ Վրաստան – ժողովրդավարական Վրաստան» (Նինո Բուրջանաձե)՝ 1%,
«Ժողովրդի համար» (Անա Դոլիձե)՝ 1%,

Կուսակցություններ «Հանուն արդարության» (Էկա Բեսելիա), «Ազատ Վրաստան» (Կախա Կուկավա), «Պահպանողական կուսակցություն» (Զվիադ Ձիձիգուրի), «Տրիբունա» (Դավիթ Ճիճինաձե)՝ 1%-ից պակաս,

Այլ կուսակցություններ՝ 2%,

Կուսակցություններից ոչ մեկին՝ 10%,

Չգիտեմ/պատասխանելուց հրաժարվել է՝ 14%-ը:

Տեղաբաշխման մեթոդն (չկողմնորոշված ձայների վերաբաշխում) օգտագործելիս «Վրացական երազանքն» ունի 32%, «Ազգային շարժումը»` 24%, իսկ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը` 13%:

Թբիլիսիում ընտրողներին հարցրել են, թե ո՞ւմ կընտրելու մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում երեք հավանական թեկնածուներից:

Կախա Կալաձե՝ 32%,
Նիկա Մելիա՝ 17%,
Գիորգի Գախարիա՝ 15%,
Թեկնածուներից ոչ մեկին՝ 18%,

Չգիտեմ/պատասխանելուց հրաժարվել է` 18%-ը:

Պատասխանները տարբերվում են, եթե հարցում չեն նշվում մայրաքաղաքի քաղաքապետի կոնկրետ թեկնածուները:

Միացյալ ընդդիմության թեկնածուն՝ 24%,
«Վրացական երազանքի» թեկնածուն՝ 30%,
«Հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածու Գիորգի Գախարիան՝ 13%,

Թեկնածուներից ոչ մեկին՝ 7%,

Չգիտեմ/պատասխանելուց հրաժարվել է` 16%-ը:

Հարցումը ցույց է տվել նաև, որ նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան բնակիչների ամենամեծ համակրանքն է վայելում քաղաքական գործիչների շրջանում: Հարցվածների 57%-ը դրական է վերաբերվում նրան, 43%-ը` բացասական: Երկրորդ տեղում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն է (50% դրական, 50% բացասական): Երրորդ տեղում «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան է (47%՝ դրական, 53%՝ բացասական):