Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Մառնեուլի 69-րդ ընտրատարածքում քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է: ԿԸՀ-ն նման որոշում է կայացրել,  քանի որ քվեաթերթիկների լցոնում է եղել և ագրեսիայի դրսևորում դիտորդի նկատմամբ, ով նկարել է այդ ամենը։

Ավելի վաղ 69-րդ ընտրատարածքից կադրեր էին տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի քվեաթերթիկները լցնում քվեատուփի մեջ։ Ռադիո Մառնեուլի տեղեկություններով, այդ մարդը Վրացական երազանքի պատգամավոր է և խորհրդի նախագահ Ռովշան Իսկենդերովի տեղակալը։

Դեպքը նկարահանած անձը նշել է, որ դիտորդների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառվել, այնուհետև հեռացվել են ընտրատարածքից։

Ինչպես պարզաբանում են ԿԸՀ-ից, թե ինչպես կշարունակվի Մառնեուլիում քաղաքացիների քվեարկությունը, կորոշի Շրջանային ընտրական հանձնաժողովը։

«Գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է մինչև Շրջանային ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի», – հայտնում են ԿԸՀ-ից։

ՆԳՆ-ն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ Այս մասին տեղեկությունը Ինտերպրեսնյուզին հայտնել են ՆԳՆ-ից։