Թբիլիսիի արվարձանում՝ բարձրահարկ շենքերի միջնատարածքում, հայտնաբերել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղի 33-ամյա բնակչի՝ Վ.Գ.-ի դին: Jnews-ը տեղեկությունը ճշտում է ՆԳՆ-ից։
Հարազատների խոսքով՝ Վ.Գ.-ն գնացել է Թբիլիսի՝ իր խանութի համար ապրանք գնելու։ Արդեն երկու օր է, ինչ նա մեկնել էր, իսկ ընտանիքի անդամները չէին կարողանում կապ հաստատել նրա հետ։ Երկու օր շարունակ փնտրում էին նրան։ Այս գիշեր Վ.Գ.-ն հայտնաբերվել է կախված վիճակում:
Վ.Գ.-ն երկու երեխա ունի։ Հարազատների խոսքով, գյուղում ասում են, թե իբր նա խաղատանը գումար է պարտվել, բայց հստակ պատճառը պարզ չէ։