Զինված տղամարդը պատանդ է վերցրել Զուգդիդիի կենտրոնում՝ Գամսախուրդիա փողոցում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղերից մեկում, – հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործը զինված է հրազենով ու նռնակով: Նրա պահանջների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Պատանդ են ինչպես բանկի աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Տեղում մոբիլիզացված են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատները: