Վրաստանի կառավարությունը հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի վրա, հոկտեմբերի 25-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել:

Տեղեկացվում է, որ կառավարության որոշման հիմքում ընկած է ԿՀԸ-ի դիմումը, որի համաձայն՝ քանի որ ընտրատեղամասերը գտնվում են հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, աշխատանքային օրերին գործունեությունը կարող է խոչընդոտել ընտրատեղամասերի ժամանակին կարգավորմանը:

«ԿՀԸ-ն պարզաբանում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նախընտրական հանձնաժողովների պատշաճ գործունեության համար կարևոր փուլ է ընտրատեղամասերի կարգավորումը, որը տեղի է ունենում քվեարկությունից մեկ օր առաջ, և հենց այս օրն է, որ համապատասխան գույքն ու սարքավորումները տեղադրվելու են ընտրատեղամասերում: 3031 ընտրատեղամասերից 483 ընտրատեղամասերը գտնվում են մանկապարտեզների շենքերում, 1675 ընտրատեղամասերը գտնվում են հանրակրթական դպրոցների շենքերում, 873 ընտրատեղամասերը գտնվում են այլ նշանակության շենքերում:
Հաշվի առնելով, որ հատկապես հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, աշխատանքային օրերին իրականացվում են տարբեր գործողություններ և ակտիվություններ, ինչը կարող է խոչընդոտել ընտրատեղամասերի ժամանակին և հանգիստ դասավորվածությանը, ապա 2024 թվականի հոկտեմբերի 25-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդրանք է եղել»,- ասված է կառավարության հայտարարության մեջ: