2018 թվականին Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի Ախալքալաքի կենտրոնում 772-ը լսող է գրանցվել, իսկ 2017 թվականին մասնակիցների ընդհանուր քանակը կազմել է 710 մարդ: Վրացերեն լեզվի ուսուցման պահանջարկը Ախալքալաքում տարեցտարի ավելանում է:
Զուրաբ Ժվանիայի պետական կառավարման դպրոցը հիվնվել է 2005թ․ հունիսի 10-ին, իսկ Ախալքալաքի տարածաշրջանային ուսումնական կենտրոնը բացվել է 2011 թվականին։ Սկզբնական շրջանում ուսումնական կենտրոնը իր դռները բացել է միայն հանրային աշխատողների դիմաց, սովորեցրել միայն պետական լեզուն, սակայն հիմա կենտրոն կարող են հաճախել 16 տարին լրացած յուրաքանչյուր անձ, սովորելու ոչ միայն պետական լեզուն, այլ նաև մասնակցել նոր դասընթացին՝ “Համակարգչային գործ” առարկային։
Ներկա դրությամբ դպրոցում սովորում են 344 տարբեր կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ։ Տարածաշրջանային ուսումնական կենտորնում բացված օրվանից մինչ այսօր վրացերենի դասընթացների են հաճախել 2948 անձ։
Օրջայի բնակիչ Խանում Մինասյանը Ժվանիայի դպրոցի սաներից է, նա վրացերեն սովորել սկսել է A1-ից, այնուհետև շարունակելով մինչև վերջ հասել է քաղաք Քութաիսի։
“Սկզբից շատ դժվար էր, Խանդո գյուղ էի գնում պարապելու, սակայն լավ ուսուցիչ ունեի, մատչելի բացատրում էր։ Հետո արդեն եկա քաղաք, այստեղ շարունակեցի A2 մակարդակ, հետո տեղեկացա, որ հնարավորություն ունեմ Քութաիսիում երկու շաբաթ անցնել A2+ մակարդակ, ձեռքիցս բաց չթողնելով այդ շանսը գնացի Քութաիսի”, – ասաց Խանումը։
Ժվանիայի դպրոց Ախալքալաքից հիմնականում ուսուցիչներն են գնում, քիչ քանակով, սակայն այլ հաստատություններից էլ են հաճախում։
“Ունենք նաև ոստիկանության 25 աշխատակից, “Energo-pro-Georgia”-ի աշխատակիցներ, ամենաքիչ մասնակից ունենք քաղաքապետարանից, ընդամենը երկու մասնագետ է գալիս ներկա դրությամբ։ Ինչպես նաև մեր մոտ ակտիվ ձևով հաճախում են գյուղերի մասնագետները”, – ասաց Ախալքալաքի տարածաշրջանային ուսումնական կենտրոնի համակարգող Մանանա Մոլաշվիլին:
Ժվանիայի դպրոցի մեկ այլ մասնակից Ամալյա Հովանողլյանը շատ գոհ է, քանի որ հիմա արդեն առանց խնդիր հասկանում և խոսում է վրացերեն։
“Սկսել եմ A1-ով, հետո շարունակեցի A2, ցավոք շատ ժամանակ չունենալու պատճառով չկարողացա շարունակել։ Շատ գոհ եմ, առաջ չէի հասկանում, հիմա շատ լավ եմ հասկանում, նոր որ ավարտել էի ավելի լավ էի խոսում, հիմա արդեն ութ ամիս է անցել, խոսելուց մի քիչ մոռանում եմ բառերը, ուսուցչուհիս էլ շատ լավն էր և շատ լավ էր սովորեցնում”, – ասաց Ամալյա Հովանողլյանը։
Ներկա դրությամբ ավելացել է նաև հատուկ 80-ժամյա կուրսեր ուսուցիչների համար, եթե ուսուցիչը հաջողությամբ հանձնել է A1 և A2 մակարդակները, և տիրապետում է լեզվին, կարող է հաճախել իրենց համար ստեղծված հատուկ կուրսին։ Հատուկ կուրսի մեջ մտնում է ուսուցչական տերմինաբանություն, որն էլ ուսուցիչներին հարկավոր է դասընթացը ճիշտ վարելու և ընդհանուր ունակությունների քննության լավ հանձնելու հարցում։ Ինչպես նաև ավելացել է “Քաղաքացիական կրթության” B+ կուրսը, հիմա դեռ մեկ խումբ է բացված։
Հիմա Ժվանիայի դպրոցը ունի նաև առանձին ծրագիր ուսուցիչների համար, նրանք կանցնեն կուրս, որի ընթացքում բացի համապատասխան սերտիֆիկատից կստանան նաև կրեդիտ բալեր։ 2016 թվականից ով հաճախում է դասընթացների կստանա կրեդիտներ։
“Այս ծրագրի շնորհիվ ավելացել է ուսուցիչների ակտիվ մասնակցությունը, դա իրենց օգնում է համ մասնագիտորեն զարգանալ, համ էլ աշխատավարձերը կբարձրանա”, – ասաց Մանանան։
Եղել են դեպքեր, երբ ընտանիքով են հաճախել վրացերենի կուրսերի։
“Հիմա յուրաքանչյուր հաստատությունում ընդունվելու համար հանձնում են քննություն վրացերեն լեզվով, և այդ իսկ պատճառով էլ յուրաքանչյուր աշխատող, գալիս է և վերապատրաստվում”, – հավելեց նա։
Պետական լեզուն սովորել ցանկացել են նաև Ախալքալաքի եկեղեցականները։
“Երկար ժամանակ աշխատեցինք նրանց հետ, հիմա ժամանակավոր կանգնեցված է, սակայն Նոր Տարուց հետո հուսով եմ կշարունակենք”, – ասաց Մանանան։
Դպրոցի կառավարությունը շրջանի գյուղերի ուսուցիչների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, ուսուցիչներին է ուղարկում գյուղի դպրոցներ։
Կենտրոնում աշխատում են 12 ուսուցիչներ, 3-ը հիմնականում կենտրոնում են, ինչպես նաև քննություններ են անցակցնում, իսկ 9-ը հաճախում են գյուղեր։ Մի ուսուցիչը ուսուցանում է մի քանի գյուղում։
Բացի անվճար կուրսերից դպրոցում գործում է նաև վճարովի դասընթացներ, ինչպիսիք են՝ բիզնես կառավարում, տուրիզմ, շինարարություն, էլեկտրականություն, տրանսպորտ, քույրական գործ, հողագործություն, անասնաբուծություն և սննդի տեխնոլոգիա։
Վերոնշյալ կուրսերի մեկ օրվա արժեքը 50 լարի է։ Կուրսերից մասնակցել են միայն բիզնես կառավարմանը, մասնակիցները եղել են դպրոցի ներկայացուցիչները, հիմնականում տնօրենները, հաշվապահները և գործավարները։ Մասնակիցների քանակը կազմել է 15-ը։ Ուսումնական 4 օրվա գումարը վճարել է դպրոցը։
Գայանե Ակոջյան