Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ եվրոպական ընտրությանը սատարող երթ, մասնակիցները տարբեր վայրերից հավաքվելով շարժվել են դեպի Ազատության հրապարակ։

Ժամը 17:00-ից երթերը մեկնարկել են Հերոսների հրապարակից, Հանրապետության հրապարակից, 300 Արագվելիի հուշարձանից, Մթածմինդայից և Մարջանիշվիլիի հրապարակից։ Մայրաքաղաքի տարբեր վայրերից սկիզբ առած երթի մասնակիցները ժամը 19.00-ին հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ երթի ավարտին տեղի է ունեցել համերգ։

Նշենք, որ երթի կազմակերպիչները հասարակական կազմակերպությունների կոալիցիան է։

ert

ertt

erttt

Երթին մասնակցել է նաև երկրի նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, ով Ազատության հրապարակում նաև ելույթ է ունեցել։

«Ուզում եմ դիմել մեր գործընկերներին՝ լինեն եվրոպացի, թե ամերիկացի, և ասել՝ մենք լինելու ենք այնպիսի գործընկեր և այնպիսի դաշնակից, որի մասին չեք էլ կարող երազել, երբ մտնենք Եվրոպա։ Ես չեմ ուզում այս օրերին ձեզանից «եթե» կամ «որ» լսել, ամեն ինչ պարզ է, Վրաստանն այստեղ արդեն հաղթողն է, և նրա ապագան հաղթողն է»,- հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին Ազատության հրապարակում։

Նշենք նաև, որ երթի մասնակիցները իրենց հետ կրել են էին Վրաստանի և ԵՄ դրոշներ, տարբեր գրություններով պաստառներ: