«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը քննադատել է Վրաստանի կառավարության նախաձեռնությունը՝ կովիդ-խախտումների համար տուգանքները չեղարկելու վերաբերյալ: ՀԿ-ները կարծում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ նման որոշումը կարող է համարվել ընտրակաշառք:
Covid-խախտոմների համար չվճարված տուգանքները կվերացվեն
«Դա արվում է ընտրողների սիրտը շահելու համար, սա ապացուցված մեթոդ է: Տուգանքները ծանր բեռ են մեր բնակչության համար, տնտեսական դժվարությունները հիմա չեն սկսվել, դրանք կային համավարակի սկզբում էլ: Հետևաբար, սրա մասին հայտարարությունն այժմ ակնհայտորեն ընտրական երանգ է ստանում: Հիմա [օրինագիծը] նախաձեռնվել է, այն որոշ ժամանակ կպահանջի խորհրդարանում, և այն հենց համընկնում է նախընտրական ժամանակահատվածի հետ», – գործակալությանը հայտնել է IPN կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն:
Ըստ ISFED-ի ղեկավարի, տուգանքները չեղյալ հայտարարելու որոշումն անարդար է նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր արդեն վճարել են դրանք: Սա մարդկանց անհավասար դրության մեջ է դնում, ընդգծում է Դոլիձեն: